fbpx
Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին պառակտման եզրին է․ BBC

Հնագույն եկեղեցիներից մեկում տարիներ շարունակ առկա հակամարտությունը մոտակա ժամանակներս կարող է վերածվել լայնածավալ ճգնաժամի: Սիբիրի, Պովոլժեի և Ուրալի հայկական հասարակական կազմակերպությունների առաջնորդները Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին մեղադրում են հափշտակումների, ագահության, կառավարման ավտորիտար ոճի և համայնքում վիճաբանություններ առաջացնելու փորձի համար: Եկեղեցու ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ այս մեղադրանքների հետևում կանգնած է անգրագիտությունը և փառամոլությունը՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը` «Մեզնից խլել են մեր հավատքը. ինչպես է Հայ-առաքելական եկեղեցին հայտնվել պառակտման եզրին» խորագրով ծավալուն հոդվածում:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի անդամների մի մասը կարծում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի գործողությունները կարող են հանգցնել եկեղեցական կանոնների խախտման և հերետիկոսության: Ինչպես գրում է BBC-ն, եկեղեցում կոնֆլիկտը կամ չեն նկատում կան փորձում են անտեսել: Գերաշնորհ Եզրասի մամուլի ծառայությունից գործակալությանը ասել են, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ներսում խնդիրներ չկան:

Շուրջ 26 տարի Ուդմուրտիայում բնակվող Արսեն Մոսոյանը BBC-ի հետ զրույցում ասել է, որ հինգ տարի չի կարողացել կնքել դստերը, քանի որ Մոսկվայից քահանա չի եկել և ստիպված հոգևորական են հրավիրել Հայաստանից: Մոսոյանը, որը զբաղվում է շինարարական բիզնեսով, աջակցել է Իժևսկում տաճարի կառուցմանը: Տաճարը կառուցվել է Ուդմուրտիայի Հայ հասարակական կազմակերպության անդամների, գործարարների միջոցներով, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը որևէ ներդրում չի ունեցել: 2012թ. , երբ տաճարը կառուցված է եղել, համայնքը դիմել է արքեպիսկոպոս Եզրասին՝ խնդրելով լուսավորել եկեղեցին և քահանա ուղարկել: Ի պատասխան արքեպիսկոպոսը խնդրել է եկեղեցու և հարակից տարածքի սեփականության իրավունքը փոխանցել թեմին և ընդունել կանոնադրություն, ըստ որի ամբողջ իշխանությունը փոխանցվում է Մոսկվայից նշանակված հոգևորականին:

Ուդմուրտիայի հայ համայնքի ղեկավար Մնացական Առաքելյանին խոսքով՝ համայնքը կատարել է վերոնշյալ պայմանները, որից հետո հավելյալ պահանջ է դրվել. համայնքից պահանջել են աշխատավարձ վճարել Մոսկվայից ուղարկված քահանային և թեմի հիմնադրամին փոխանցել 1.2 միլիոն ռուբլի: «Թեմում բոլոր խոսակցությունները փողի մասին է: Կարծես թե սա եկեղեցի չէ, այլ բիզնես կամ առևտրի կետ»,-հավելել է Մոսոյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ