fbpx
Սպորտ

Հայ աթլետների հաջողությունները՝ Թեհրանում

Հայաստանի 10 աթլետներ մասնակցեցին Թեհրանում «Արևածագի 10 օր» անունը կրող միջազգային ավանդական մրցաշարի ծրագրով անցկացված ստուգատեսին:

Գոհացնող մրցելույթներ ունեցավ երևանցի Յանա Աբրահամյանը: Նա եռացատկում գրավեց առաջին / 12մ. 59սմ. /, իսկ հեռացատկում ` երկրորդ / 5մ. 59սմ. / տեղը: Նույն մրցաձևերում երկրորդ / 12մ.16սմ. / և երրորդ / 5մ. 39սմ. / տեղերը զբաղեցրեց կապանցի Մարիետա Մինասյանը:

Տղամարդկանց հեռացատկում երևանցի Լևոն Ղարիբյանը 7մ. 14սմ.արդյունքով ճանաչվեց երրորդը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարության համակարգում գործող մարզադպրոցի բաց առաջնության /հունվարի 18-ին / արդյունքներով կձևավորվեն տղամարդկանց և կանանց հավաքականները: Նախատեսված է Ստամբուլում անցկացնել ուսոումնամարզական հավաք, որի ավարտից հետո մեր պատվիրակները կմասնակցեն փետրվարի 18 –ին տեղում կայանալիք Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ