fbpx
Աշխարհ

Հայ աղջիկը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցու

Մոսկվայում ազգությամբ հայ, 23-ամյա Դիանա Մարտիրոսյանը, որը զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր, ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցու: Այս մասին հայտնել է yerkramas.org-ը։

Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։ Դիանան մարզասրահից տուն վերադառնալիս է եղել, նրա հագին եղել է Հայաստանի դրոշով սպորտային հագուստ և պայուսակ:

Հարբած ադրբեջանցիները, տեսնելով Եռագույնը, հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և անպատվել դրոշը, ինչից հետո Դիանան ծեծի է ենթարկել նրանց: Ադրբեջանցիներից մեկը, քթի և դիմածնոտային կոտրվածքներ ստանալով, տեղափոխվել է հիվանդանոց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ