Մ18 Եվրոպայի առաջնություն․ Հայ բասկետբոլիստների մրցակիցը ալբանացիներն էին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը պարտվեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի երկրորդ խաղում:

Հայ բասկետբոլիստները 57:77 հաշվով զիջեցին ալբանացիներին:

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Արեգ Վաթյանի սաները 81:82 հաշվով պարտվել էին Մալթային:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ