Այսօր առաջնագիծ է մեկնում հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը, որի մասին հայտնել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։
Ջոկատում 40 կամավորներ են՝ Արմավիրից։ Նրանց հրամանատարն է Քյարամ Սլոյանի անվան 2-րդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանը։
Ջոկատն իր հետ տանելու է նաև Եզդիների ազգային միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը։