Ռուսաստանի սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչևը հաստատեց տեղեկությունները, որ հաջորդ մրցաշրջանից հայ, ղազախ և ղրղզ խաղացողները կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանի առաջնությունում:
«Սպորտի նախարարի կարգադրությունը, ըստ որի՝ Եվրասիական միության մեջ մտնող երկրների քաղաքացիները դադարում են համարվել լեգեոներներ, ստորագրվել է անցյալ տարի: ՌՊԼ-ում այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
Այսպիսով, նոր մրցաշրջանը կսկսվի հաշվի առնելով այս փոփոխությունները»,- նշել է Ռոգաչևը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Աղբյուրը՝ sports.ru։