Աշխարհի իննակի չեմպիոն, հռչակավոր բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը դիմել է աշխարհահռչակ բոլոր մարզիկներին։
Նա գրել է, որ Հայաստանում հիմա լուրջ խնդիրներն կան, բայց դրանցից առաջնայինը Ադրբեջանում բանտարկյալի վիճակում գտնվող հայ գերիներն են։
Դարչինյանը դիմել է աշխարհի բոլոր մարզիկներին խնդրել է անտարբեր չլինել և միանալ իր կոչին՝ վերադարձնել գերիներին։
«Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ», – Facebook-ի իր էջում գրել է բռնցքամարտիկը:
Դարչինյանը իր գրառման վերջում խնդրել է բարձրաձայնել այս խնդիրը։