Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Նրանցից 3-ը հաջողություններ են գրանցել:
Մարզական սամբոյի 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում է: