fbpx
Սպորտ

Հայ մարմնամարզիկները Շտուտգարտում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 12-26-ը սպորտային մարմնամարզության տղաների հավաքականը (մարզիչ՝ Հակոբ Սերոբյան),ինչպես նաև աղջիկների թիմը (մարզիչ՝ Եղսաբեթ Չադրչյան) Թբիլիսիում մասնակցել են ուսումնամարզական հավաքների /ընդհանուր թվով 18 մարմնամարզիկ/:

Մեր մարզիկները նախապատրաստվել են աշխարհի առաջնությանը, որը վարկանշային է 2020թ-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-13-ը՝ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: Մեր մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը, մարզիչ Սոս Սարգսյանի և հավաքականի մարզիչ ու մրցավար Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ արդեն իսկ մեկնել են մասնակցելու ԱԱ-ին:

Այստեղ կանանց մրցաշարում իր մասնակցությունը կցուցաբերի նաև 16-ամյա Անահիտ Ասադուրյանը (մարզիչ՝ Հուրի Գեբեշյան), ով հանդես է գալու ՀՀ դրոշի ներքո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ