Հայ մարզիկը տապալել է «հայի գլխի հետևից եմ գնում» խոսքերի հեղինակ թուրք մրցակցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Հայ մարզիկը տապալել է «հայի գլխի հետևից եմ գնում» խոսքերի հեղինակ թուրք մրցակցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսաստանի Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը մրցապայքարի է դուրս եկել թուրք Բաթուհան Աքդումանի հետ։

Հարկ է նշել, որ թուրք մարզիկը Ռուսաստան մեկնելուց առաջ սոցկայքերից մեկի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։

Իսկ արդեն մենամարտի ժամանակ հայ մարզիկը կարողացել էր առավելության հասնել իր թուրք մրցակցի նկատմամբ: Ռաֆայել Աբրահամյանը խեղդում հնարքով տապալել է Աքդումանին՝ բաց չթողնելով նրան այնքան ժամանակ, մինչև մրցավարը դադարեցրել է մենամարտը: Թուրք մարզիկը նույնիսկ մի պահ ուշագնաց է եղել:

https://www.youtube.com/watch?v=xczqgPJiHr0

Ի դեպ, վերոնշված գրառումից հետո Աբրահամյանը Աքդումանին պատասխանել էր վիդեոուղերձով։

Աղբյուր՝ Ermenihaber:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ