Քրդերը պատերազմով սպառնում են Թուրքիային

Ամենադիտվածներ

Խորհրդարանում հյուրընկալվել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությունը

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբաքրդական կազմավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին «տոտալ պատերազմով» սպառնացել է Թուրքիային, եթե վերջինս որոշում կայացնի ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ քրդերը փորձում են կայունություն պահպանել տարածաշրջանում, բայց պատրաստ են կասեցնե թուրքական ցանկացած չհրահրված հարձակում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ թուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և ռազմական տեխնիկայի քանակն ավելացել է:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ