fbpx
Կառավարություն

Հայ փրկարարները կվերապատրաստվեն Ռուսաստանում

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակից կմասնակցի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:

2019 թվականի մայիսի 13-30-ը, փրկարարները Սոչի քաղաքում կմասնակցեն «Լեռնային պատրաստություն» տարածաշրջանային որոնողափրկարարական ծրագրով դասընթացին:

Դասընթացին մասնակցում են` Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Փրկարարական ուժերի վարչության (ՓՈւՎ), Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների (ՄՓՎ) ներկայացուցիչներ:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը ճանապարհեց և հաջողություն մաղթեց հայ փրկարարներին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ