Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 8 մեդալով

Ամենադիտվածներ

Մայիսի 26-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը (պատանիների, երիտասարդների, մարտական, կանանց ու տղամարդկանց): 26 մասնակից երկների շարքում էր նաև Հայաստանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայ սամբիստները մրցաշարում 8 մեդալ են նվաճել (1 ոսկի, 1 արծաթ և 6 բրոնզ):

Հայաստանի հավաքականից մեդալներ նվաճել են հետևյալ մարզիկները՝
Պատանիների առաջնություն՝
Սյուզաննա Կիրակոսյան-50 կգ-բրոնզ, Մեսրոպ Նիկոյան- 64 կգ-բրոնզ

Երիտասարդների առաջնություն՝
Ռուզաննա Բալասանյան-50 կգ-բրոնզ, Դավիթ Հովսեփյան-58 կգ-ոսկի

Տղամարդկանց առաջնություն՝
Արթուր Հակոբյան-79 կգ-բրոնզ

Մարտական սամբոյի առաջնություն՝
Արմեն Մնացականյան-58 կգ-բրոնզ, Արամ Աղաջանյան-64 կգ-բրոնզ, Մհեր Մերջանյան-71 կգ-արծաթ:

Ամենաթարմ