fbpx
Սպորտ

Հայ ըմբիշը երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձավ Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ:

Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր հունիսի 4-ին և 3 վստահ հաղթանակներից հետո դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր թուրք Աբդուլահ Տոպրակի հետ և պարտվել 3:4 հաշվով:

Հունիսի 4-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացրել նաև Գևորգ Սուքիասյանը (55 կգ), որը պարտվել է ադրբեջանցի ըմբիշի: Դրանից առաջ Սուքիասյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Հայկ Մելիքյանը (67 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ) հունիսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար:

Այս մասին տեղեկանում ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ