Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը։ Ինչպես տեղեկացրել էինք, 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Արմանը գերլարված և դրամատիկ պայքարում 9:8 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալը։ Մեր ըմբիշը գոտեմարտի վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը մրցակցից։