«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները:
Հատուկ ուշադրություն է դարձվել անտանգության կանոնների պահպանմանը և առաջադրանքների կատարման ճշգրտությանը:
Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցում են առաջին անգամ և մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։