Հայաստանը կհյուրընկալի Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային համաժողովը 2027 թվականին

Ամենադիտվածներ

Հայաստանը կհյուրընկալի Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային համաժողովը 2027 թվականին

Նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը ընտրվեց որպես կողմերի 12-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։ Այս կարևոր միջոցառումները նախատեսվում են անցկացնել Երևանում 2027 թվականին։

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է հանրային առողջապահության ոլորտում։ Այն նպատակ ունի պաշտպանել ներկա և ապագա սերունդներին ծխախոտի սպառմամբ պայմանավորված վտանգներից։ Համաժողովներին մասնակցում են ոչ միայն կառավարական ներկայացուցիչներ, այլև քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների, կանանց և երիտասարդության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ