Բռնցքամարտիկները Բուլղարիայից Հայաստան են բերում 4 մեդալ

Հրապարակող՝

Բռնցքամարտիկները Բուլղարիայից Հայաստան են բերում 4 մեդալ

Ամենադիտվածներ

Ստրանջայի մրցաշարին մասնակցող բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունն մարտի 1-ին կլինի Երևանում։ Մեր մարզիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։

91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել է արծաթե մեդալ։ Ընդ որում Նարեկն արժանի էր ոսկե մեդալի ու ինչպես ամբողջ մրցաշարի ժամանակ՝ այնպես էլ եզրափակիչում շատ լավ մենամարտ անցկացրեց, բայց մրցավարները տարօրինակ կերպով հաղթանակը շնորհեցին տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցչին։

Պատվո հարթակ բարձրացան նաև 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Մրցանակակիր դարձած 4 հայ մարզիկներից 3-ը ներկայացնում են բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան։

https://www.facebook.com/ArmenianNationalBoxingFederation/posts/820388091884282?__cft__%5B0%5D=AZXTJfFSuSGmhBrwTe3rsePvwBUR–ojd-BG5wasi0OKblObcq6RJO3cAbcLkxSNFyqKMxjRs8-Du7RfKx_FlDKdltW5N2hU9a63cyswKaw30XEal7lUEI-u-yHJJFpUufG0JZAzIvJ91mcC458wpvJC&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ