Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այսօր՝ մայիսի 28–ին, այցելել է Սարդարապատ։ Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի դեսպանատան Facebook-ի էջից։
«Այսօր Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակը: Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Սարդարապատի ճակատամարտի պատմական հաղթանակը: Դեսպան Կ.Դ. Դեվալը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Սարդարապատի հուշահամալիրում»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/indiainyerevan/posts/2546230062303708