ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 9-ի ասուլիսի ժամանակա հայտնել է, որ Հայաստանում նախատեսվում է 6 ամսով երկարաձգել կարանտինը:
«Կարանտինի մասին որոշման նախագիծը կառավարությունում է: Կարծում եմ՝ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի: Միանշանակ պետք է երկարացվի: Կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել: Այո՛, 6 ամսով կարանտինը կերկարաձգվի»,- ասաց Ավանեսյանը: