fbpx
Քաղաքականություն

Հայաստանը պետք է ձեռնարկի հստակ քայլեր, որպեսզի Ադրբեջանը հաշվի նստի մեզ հետ

Aliyev Pashinyan LGHIM

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը թղթային տարբերակով սահմանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում պետք է լինի, պայմանագիրը նմանօրինակ`  մարդու իրավունքները պաշտպանող մի շարք այլ կետեր ևս սահմանեց, որոնք իրագործվում են մասամբ:

Արդեն խոսել ենք Ադրբեջանի պարտավորությունների մասին, իսկ այժմ եկեք հասկանանք՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, և ինչպիսի միջոցառումները կնպաստեն, որ թշնամական երկիրը հաշվի նստի մեր պահանջների հետ:

1. Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի ՀՀ սահմանների ամբողջականությունը՝ բոլոր մեթոդներով: Բոլորիս էլ հայտնի է, որ Ադրբեջանը մայիսից մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք և մինչև այժմ ադրբեջանական գրեթե 1000 հոգանոց զորախումբը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում: Այժմ, Հայաստանի իշխանության համար պետք է առաջնահերթություն լինի թշնամական զորքին մեր տարածքից դուրս հանելը:

2. ՀՀ-ն պետք է ներգարվի դաշնակիցների, որպեսզի սկսվի Արցախում վերաբնակեցում, ինքնապաշտպանական համակարգի ձևավում և գերեվարված անձանց վերադարձ: Երևի թե դաշնակիցների մասին խոսելիս առաջինը ձեր մտքով կանցնի Ռուսաստանի Դաշնությունը կամ ՀԱՊԿ-ը, սակայն երկարատև համագործակցությունը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի պայմանագրով ամրագրած 4-րդ հոդվածը չի կատարվում, որը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:

3. Կարևոր է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջապես անի քայլ, որը կօգնի մեզ դուրս գալ այս կոլապսային վիճակից: Փաշինյանը մեկ անգամ արդեն հայտարարել է ՄԱԿ-ին դիմելու մասին, բայց բացի հայտարարությունից գործնական ոչ մի քայլ չի եղել, որը կօգնի մեզ Ադրբեջանի զորքը հանել ՀՀ սուվերեն տարածքից: Եվ քանի դեռ ռուսական կողմը իրեն է վերագրում գերիների վերադարձը և անընդհատ շահարկում այն, որ իրենց աջակցությամբ և շնորհիվ են հայրենիք վերադառնում ռազմագերիները, ադրբեջանական ԶՈւ-ի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո մենք պաշտոնապես դիմեցինք ՀԱՊԿ-ին, սակայն կառույցը ոչ մի քայլ չձեռնարկեց, որ բխում էր կառույցի կանոնակարգից: Բացի այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրեր առաջ հայտարարություն արեց, որը ամբողջությամբ ներկայացրեց կառույցի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության մասին և հստակեցրեց, որ պատերազմի օրվանից մինչև այժմ մեր հույսը ՀԱՊԿ-ի վրա դնելը ամենասխալ որոշումն էր, որը մեզ հասցրեց այս վիճակին: Իսկ ՀԱՊԿ-ը իրականում մեզ կախվածության մեջ պահելով և բարեկամ ձևանալով շարունակում է հակահայկական գործունեություն ծավալել: Բայց այս առումով կարևոր է Անվտանգության խորհրդի քարտուղարի պատասխանը Զասին և բարձրաձայնումը, որ կառույցի կողմից նման վարքագիծը ընդունելի չէ մեզ համար:

4. Ամենակարևոր կետը վերաբերվում է ներքին դավաճաններին, որոնց քայլերի արդյունքում նաև պարտվեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում: Այժմ Հայաստանը պետք է օժանդակի Արցախին պատժելու բոլոր ռազմական հանցագործներին, որոնք աշխատում են պետական համակարգում և կամ կրում են բարձրաստիճան սպայի ուսադիրներ:

5. Կարևորագույն հիմնախնդիր է նաև տեղահանված արցախցիներին բնակարանով և աշխատանքով ապահովելու հարցը, քանի որ իրենց բնակավայրերը ստիպված լքելուց հետո արցախցիների համար սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել:

6. Իսկ ամենավերջում հիմնային է Արցախի հարցը բոլոր միջազգային ամբիոններում բարձրաձայնելը, և քանի որ ՄԱԿ-ի կանոնակարգ օրենքը գերակայություն ունի միջազգային բոլոր փաստաթղթերի նկատմամբ ևս մեկ անգամ կարևոր է դիմել այս կառույցին և սահմանել Արցախի ժողովրդի ինքորոշումը, որը հիմնարար սկզբունք է, և ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համընդհանուր խաղաղության ամրապնդման համար: Հետևաբար, ինքնորոշման մերժումը բարեկամությունը խաթարող և համընդհանուր խաղաղությունը սասանող քայլ է:

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ