Վրաստանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր։
Դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
«Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,– ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1731009453708323

