Ամեն ապատեղեկատվություն չէ, որ դիվիդենտ է ապահովում․ Նարեկ Բաբայան

Ամենադիտվածներ

rusastan

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նարեկ Բաբայանը գրառման մեջ անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի այսօրվա «հակակոռուպցիոն» պոռթկմանը։

«Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի այսօրվա «հակակոռուպցիոն» պոռթկմանը, ուզում եմ արձանագրել, որ Երևանի Իսրայելյան 41 հասցեի գույքի օտարման մասին գրառումը գրեթե ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝
1.Նշված գույքն օտարվել է ՀՀ կառավարության 15.03.2018 թվականի թիվ 276-Ն որոշման հիմքով։ Այսինքն որոշումն ընդունվել է մինչ հեղափոխությունը, մինչդեռ Ծառուկյանի գրառման մեջ նշվում է հեղափոխությունից հետո:
2. Ներկայումս գույքի օտարման գործընթացի վերաբերյալ հարուցված քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այսինքն կարճման մասին որևէ խոսք չկա։ Իսկ գնահատողի նկատմամբ ոչինչ չի հարուցվել և հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը, Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը չէին կարող կամայական գործողություն իրականացնել աշխատակցի նկատմամբ։
Հ.գ. Ամեն ապատեղեկատվություն չէ, որ դիվիդենտ է ապահովում, այն էլ համավարակի դժվարին այս պահին։
Առողջ եղեք ու կրեք դիմակ, բայց բժշկական, ոչ թե փոխաբերական իմաստով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/narek.babayan/posts/3245671945444892

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ