Ինչպես արդեն հայտնել էինք՝ հայրենիք վերադարձած 10 հայ գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արդեն հայտնի է դարձել, որ նրանցից մեկի մասով կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։
Այս մասին Armtimes-ին հայտնել է զինծառայողի պաշտպան Լևոն Վարդապետյանը։ Վերջինս նշել է, որ բողոքարկելու են որոշումը։
Ըստ աղբյուրի՝ ևս մեկ զինծառայողի վերաբերյալ կալանավորելու միջնորդությունը դատարանը չի բավարարել։ Այս մասին էլ հայտնել է տվյալ զինծառայողի պաշտպան Կարմեն Պողոսյանը։
Եվս 3 զինծառայողի մասով դեռևս պետք է որոշում կայացվի։