fbpx
Խորհրդարան

Ի՞նչ առաջարկներ ունի Հայաստան խմբակցությունը․ հրապարակվել է հայտարարության տեքստը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է իր հայտարարության տեքստն ու առաջարկները, որոնք պահանջում է ներառել ԱԺ հայտարարության նախագծում։

Այն բաղկացած է հետևյալ չորս կետերից.

1.Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։

2.Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։

3.Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։

4.Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։

Հավելենք, որ քիչ առաջ կայացած քվերակության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» չընդունեց համաձայնագրի այս տեքստը։ 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ–ն ընդունեց մեծամասնության առաջարկած հայտարարությունը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ