fbpx
Սպորտ

Հայաստանի աթլետների թիմը մեկնում է Ստամբուլ

Այս մրցաշրջանում փետրվարի 8-ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի Հայաստանի աթլետիկայի թիմը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10-ը մարզիկ-մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17-ին:

Մրցավարտից հետո մեր աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին:
Պատվիրակության ղեկավար, մոտ անցյալի նշանավոր արագավազորդ և երկրի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը:

Մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդներ, եռացատկորդներ ,տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա Մինասյանը, Մարիաննա Բաղյանը, Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը և Ռազմիկ Մկրտչյանը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ