fbpx
Կառավարություն

Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Փաշինյանին չեմ կարող աջակցել․ Սանասարյան

Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Նիկոլ Փաշինյանին չեմ կարող աջակցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում դադարեցված են:

Նա, մասնավորապես, նշել է.

«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաև՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել։

Հ.Գ. հռետորական հարց բոլորին. Ամուլսարի վերաբերյալ վարչապետի որոշումից ինչո՞ւ ուրախացան կամ լուռ մնացին սերժառոբական շրջանակները։

Հ.Հ.Գ. որպես ՀՀ քաղաքացի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու և պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։

Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող և երեկ բռնության ենթարկված բնապահպաններին»:

https://www.facebook.com/sanasaryan/posts/10219954276705476

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ