Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը տեղափոխվել է ղազախական «Տոբոլ»։ Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել թիմի հետ։
26-ամյա Հովհաննիսյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում», «Ալաշկերտում», «Զիրկայում» ու «Արարատ-Արմենիայում», «Գանձասար-Կապանում»։
Հավաքականում իր նորամուտը նշել է 2019 թվականին։ Հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում։