Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյը Գերմանիայի ընտրանում 0:1 հաշվով պարտվելուց հետո արդեն խոսել է Հայաստանի ազգային թիմի մասին, որի լինելու է ռումիցանի մասնագետի հաջորդ մրցակիցը:
«Ինձ համար անակնկալ չի Հայասըանի հաղթանակը Իսլանդիայի նկատմամբ: Այդ թիմը, երբ չի խաղում Հենրիխ Մխիթարյանը, շատ համախմբված է և ագրեսիվ: Խաղացողները հասկանում են, որ միայնակ չեն կարող լուծել խաղի ելքը, ուստի սկսում են թիմային խաղ ցուցադրել:
Հայաստանի հավաքականն անհարմար մրցակից է մեր համար, քանի որ հայ ֆուտբոլիստները նմանվում են մարտիկների, ավելի պայքարում են դաշտում, քան՝ խաղում: Նրանք շատ արագ են արձագանքում ցանկացած իրավիճակում:
Հայերը, բնականաբար, ավելի զգուշավոր կլինեն մեր հետ խաղում, կսպասեն հարմար պահի հակագրոհ կազմակերպելու համար, քանի որ հասկանում են, որ մեզ ավելի շատ է հարկավոր հաղթանակը, և մենք պետք է ստիպված առաջ գնանք: Մեզ շատ դժվար խաղ է սպասվում առաջիկայում», – ասել է ռումինացի մասնագետը:
Նշնեք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ռումինիա տեղի կունենա մարտի 31-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Երկու տուրից հետո մեր ընտրանին վաստակել է 6 միավոր և Գերմանիայի հավաքականի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Ռումինիայի ազգային թիմն ունի 3 միավոր և այժմ կիսում է 3-4-րդ հորիզոնականները Հս. Մակեդոնիայի հետ:
Նյութը՝ a1plus.am-ի: