Փետրվարի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի Մ18 հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Դիլիջան» ՖԱ-ի հետ։
Հայաստանի Մ18 տավաքականը հաղթանակ տարավ 3։2 հաշվով։
Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Գևորգ Տարախչյանը, Ռուբեն Եսայանը և Նորայր Ղազարյանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։