Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է

Հրապարակող՝

354ed955fd529cae70b8dc7a54340933

Ս. թ. ապրիլի 22-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու /Ուկրաինա/ մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Համերգային ծրագրում կհնչեն. Սերգեյ Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր: Սերգեյ Ռախմանինով՝ Սիմֆոնիա թիվ 2 մի մինոր, երկ 27:

Մենակատար՝ Ալեքսանդր Ռոմանովսկի /դաշնամուր/:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը։

Ամենաթարմ