Գովազդ

Հայաստանի պետական բյուջեն 89 միլիարդ դրամով գերակատարվել է. վարչապետ

Ամենադիտվածներ

Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն անցկացնելու որոշում է ստորագրել

2019 թվականին Հայաստանի պետական բյուջեն 89 մլրդ դրամով գերակատարվել է: Այսինքն՝ խոսքը վերաբերում է 200 մլն դոլարի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա անհնար կլիներ, եթե Կառավարությունը ձախողվեր, և երկրում չգրանցվեր ոչ մի տնտեսական աճ:

«Եթե վիճակագրական տվյալները սխալ լինեին կամ հորինված, ապա այդ փողը չէր լինի: Հարց կառաջանար՝ այդ դեպքում դրանք որտեղի՞ց են հայտնվել»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը փակում է բիզնես հանրույթին ունեցած ԱԱՀ 30-ամյա պարտքը: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 56 մլրդ դրամ, և շուտով լրիվ կմարի այդ հուսահատ փողերը։

«Մարդիկ արդեն հույս էլ չունեին, քանի որ այդ փողերը պարզապես վերցրել ու սառեցրել են։ Եվ ահա մենք գտնում ենք այդ մարդկանց ու ասում, իբր, եղբայր, քեզ պատահաբար փող պետք չէ՞։ Մենք չենք այդ պարտքերը կուտակել, դա արել են նախկին իշխանությունները, բայց մենք կփակենք ձեր առջև այդ պարտքերը»,- ասել է վարչապետը։

Գովազդ

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովը հավանություն տվեց 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 69 խորհրդարանական, դեմ՝ 37:

Ամենաթարմ