Հայաստանի պետական պարտքն ավելացել է 80% -ով․ ֆինանսների նախարար

Ամենադիտվածներ

Vahe-Hovhannisyan

Այսօր Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ գործող կառավարության տեսլականն է կառուցել մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական և մարդկային հոսքերի կարևոր հանգույց։

Հովհաննիսյանը նշել է նաև, որ 2024 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2%-ային կետով՝ կազմելով 21.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1%-ից նվազել է 0.6%-ի: Ըստ ֆինանսների նախարարի՝ Հայաստանի պետական պարտքն ավելացել է 80% -ով։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ