Հայաստանի թիմերի վստահ մեկնարկը. Շախմատի Եվրոպայի Առաջնություն

Հրապարակող՝

Հայաստանի թիմերի վստահ մեկնարկը. Շախմատի Եվրոպայի Առաջնություն

Ամենադիտվածներ

Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով հաղթել է Նորվեգիային: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով է ավարտել պարտիան:
Կանանց Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի նկատմամբ։

Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը հաղթել են, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել:
Հայաստանի թիմերը հանդես են եկել առանց առաջին համարների՝ Լևոն Արոնյանի և Էլինա Դանիելյանի:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը Ֆրանսիան է:

Ամենաթարմ