fbpx
Սպորտ

Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի թիմին չհաջողվեց շարունակել հաղթանակների շարքը

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունը։ Այսօր կայացսան 4-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի հավաքականն մրցեց Ուկրաինայի ընտրանու հետ։ Երկու թիմերն էլ ընթացած 3 տուրերում հաղթանակներ էին տոնել։

Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց խաղատախտակների վրա ոչ-ոքի ավարտեցին պարտիաները։ Արոնյանը  սպիտակներով խաղում էր Իվանչուկի, իսկ Սարգսյանը Յուրի Կուզուբովի հետ։ Արդյունավետ էին 3-րդ և 4-րդ խաղատատախտակների խաղերը։ Հրանտ Մելքումյանը կարողացավ սպիտակներով հաղթանակ տոնել Ալեքսանդր Մայիսենկոյի նկատմամաբ։ Բայց Մարտիրոսյան Հայկը չկարողացավ իրացնել ձեռք բերած առավելությունը ու չկարողացավ նաև ոչ-ոքի կորզել․ 42-րդ քայլում Մարտիրոսյանը հանձնվեց։ Արդյունքում՝ Հայաստան-Ուկրաինա դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի։

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանի ընտրանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ