Հայաստանն ինդեքսներից մեկով կմտնի լավագույն տասնյակի մեջ նոր օրենքի ընդունումից հետո. Տիգրան Խաչատրյան

Հրապարակող՝

Հայաստանն ինդեքսներից մեկով կմտնի լավագույն տասնյակի մեջ նոր օրենքի ընդունումից հետո. Տիգրան Խաչատրյան

Ամենադիտվածներ

Ազգային ժողովում քննարկվում է ընկերությունների բաժնեմասերի գնումների սահմանափակումների ու այլ գործիքների կիրառումը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան, ով ներկայացրեց նախագիծը, ասաց, որ դրանք ընկերություններում որոշումների ընդունման թափանցիկությունը կբարձրացնեն։

Պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցրեց. որոշակի գնահատում իրականացվե՞լ է, թե այս օրենքի ընդունման ու կիրառման դեպքում ինչպիսի արդյունքներ կլինեն Հայաստանի ներդրումային միջավայրի մասին միջազգային ինդեքսներում։

Նախարարը պարզաբանեց, որ իրենք այսպիսի նախագծեր ներկայացնում են նաև հենց այդ ինդեքսներում Հայաստանի ունեցած թույլ կետերը հաշվի առնելով։ Խաչատրյանի խոսքով՝ եթե այս նախագիծն ընդունվի ու կիրառվի, Հայաստանն ինդեքսներից մեկով 190 երկրների մեջ կմտնի լավագույն տասնյակի մեջ։

Ամենաթարմ