Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում գրանցվել է քովիդի 22 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422574 դեպք, որոնցից 410106-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2173 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 1784 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 22 նոր դեպք, ապաքինվել են 26-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 1 պացիենտի կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8617 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2981215 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ