«Vogue» նորաձևության հանդեսը 73 հարց է ուղղել մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանին:
Հարցեր են ուղղվել նաև Հայաստանի մասին: Զրուցավարը հարցրել է, թե Հայաստանում ինչն է ամենից շատ տպավորել Քիմ Քարդաշյանին:
«Ուտեստները: Այնտեղ պետք է ամեն ինչ համտեսել»,-ասել է Քիմ Քարդաշյանը:
Ապա զրուցավարը հայերենով հարցրել է. «Հայերեն խոսում ե՞ք», ինչին ի պատասխան Քիմ Քարդաշյանը ասել է «Ինչպե՞ս ես»:
