fbpx
Սպորտ

Հայաստանում առաջին անգամ MIX FIGHTS մրցաշար կանցկացվի` 3 գոտու մենամարտով

Փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ կկայանա խառը մենամարտերի MIX Fights մրցաշարը, որի ընթացքում կանցկացվի գոտու երեք մրցաշար ու այն կհեռարձակվի աշխարհի 60 երկրում: Մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի խոսքով, իրենք ահռելի աշխատանք են կատարում` Հայաստանում նմանը չունեցող մրցաշար անցկացնելու համար:

ArmSport-ը զրուցել է MIX FIGHT Events-ի իսպանահայ հիմնադրի հետ ու ծանոթացել առաջիկա մրցաշարի հետաքրքիր մանրամասներին.

«Արդեն 12 տարի է` ապրում եմ Իսպանիայում, ունեմ իմ MIX FIGHT Events կազմակերպությունն ու 6 տարի է` զբաղվում եմ մրցաշարերի կազմակերպմամբ: Իսպանական տարբեր քաղաքներում արդեն իսկ 39 մրցաշար եմ անցկացրել, իսկ 40-րդը նախատեսում եմ անցկացնել Հայաստանում` MIX FIGHT 40: Պետք է նշեմ, որ Հայաստանում նման մրցաշար առաջին անգամ է կազմակերպվում:

Մրցաշարի ընթացքում ընդհանուր առմամբ 15 մենամարտ է կայանալու, որից 7-ը` MMA, 8-ը` K1: Մասնակիցներ են ժամանելու Իսպանիայից, Վենեսուելայից, Մարրոկոյից, Իտալիայից, Ռուսաստանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա պետք է նշեմ, որ ունեցել ենք շատ լավ մարզիկներ, ովքեր տարիների ընթացքում տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում` Դավիթ Խաչատրյանը: Նա խառը մենամարտերում Հայաստանը ներկայացնող առաջատար մարզիկն է: Ուրախ եմ հայտնել, որ Դավիթը ևս մասնակցելու է առաջիկա մրցաշարին: K1-ից Հայաստանը ներկայացնելու է Ռազմիկ Ղուլինյանը, որը մոտ 12-13 մրցաշարի է մասնակցել Իսպանիայում:

Մեր երկրում առաջին անգամ 3 գոտու մենամարտ կանցկացվի. Եվրոպայի գոտու մենամարտին կմասնակցի Դավիթ Խաչատրյանը, Միջմայրցամաքային գոտու մենամարտին կմասնակցի Ալբերտ Ամիրջանյանը (Intercontinental WKL, 66kg, մրցակիցը` Լուկա Գոգոբերիշվիլի/ Վրաստան), իսկ Աշխարհի Գոտու համար (WORLD KICKBOXING LEAGUE) կմենամարտի Ռազմիկ Ղուլինյանը K1-ից, նրա մրցակիցն Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկն է լինելու` Մանուել Գարսիան:

Ինչ վերաբերում է Դավիթ Խաչատրյանին, ապա պետք է նշեմ, որ այսօր շատ դժվար է նրան զույգ գտնելը. Դավիթը շատ հզոր ռեկորդ ունի` 24 հաղթանակ, 4 պարտություն, նրա մրցակիցը` իտալացի Սիմոնե Բոտինոն, այդքան շատ ռեկորդներ չունի, թեպետ էլի ուժեղ մարզիկ է, համագործակցում է American Combat ակումբի հետ, ու եթե համաձայնել է կռվել Դավիթի հետ, ուրեմն` մի բան գիտի (ժպտում է- խմբ.): Ասում են` շատ ուժեղ մենամարտ է անցկացնելու ու տրիբունային ոտքի վրա է պահելու:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ