fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվեց: Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենց բողոքը ավարտեցին, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունեցավ:

«Մենք մեր առարկությունները ներկայացրինք, բայց չավարտեցինք` աշխատանքային օրվա հետ կապված: Նիստը տեղափոխվեց ամսի 4-ին` 12:00: Մեր առարկությունների խնդիրն այն է, որ մենք գտնում ենք` գրավի կիրառումն անթույլատրելի է, ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման որոշումը օրինական է և հիմնավոր է», – ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ