fbpx
Գիտություն
13:00 13/07/2019

Հայաստանում գտնվող աշխարհի առաջին օպտիկական ռադիոաստղադիտակը պատրաստվում են վերականգնել

«Հայաստանում գտնվող աշխարհի առաջին օպտիկական ռադիոաստղադիտակը պատրաստվում են վերականգնել:

«Հերունի» կամ РОТ-54/2.6 անունը կրող ռադիոաստղադիտակը կառուցվել է 1986 թ-ին` Հայկական ԽՍՀ–ում գործող ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ուժերով:

Նախագծի հեղինակը ֆիզիկոս Պարիս Հերունին է, ում անունով էլ հենց կոչվում է աստղադիտակը:

Գտնվում է Արագածի լանջին՝ ծովից 1711 մետր բարձրության վրա: Աստղադիտակի գլխավոր հայելու տրամագիծը կազմում է 54 մետր:

Իր տեսակի մեջ եզակի այս աստղադիտակը կարողանում է միաժամանակ որսալ և՛ կարճալիք, և՛ երկարալիք ռադիոճառագայթներ:

Իր աշխատանքի հենց առաջին տարիներից էլ աստղադիտակը սկսել է կատարել տարբեր հայտնագործություններ, սակայն վերջինիս բախտ չի վիճակվել երկար աշխատել, և այն ֆինանսների բացակայության պատճառով անգործության է մատնվել 2000 թ-ին:

Չնայած երկար տարիների աշխատանքային դադարին՝ ռադիոաստղադիտակը հնարավոր է վերականգնել:

Հսկայի վերականգնման առաքելությունը իր վրա է փորձում վերցրել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը:

Հիմնադրամի աշխատակից Արևիկ Սարգսյանը նշում է, որ ամեն հնարավոր բան արվելու է, որպեսզի այս տարվա վերջից արդեն ռադիոաստղադիտակը սկսի իր աշխատանքները»:

Գրում է Տիեզերք/Space Facebook-յան էջը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ