fbpx
Գիտություն

Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ

Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ` հիմնված կատարողականի արդյունքների վրա, ինչպես նաև կսահմանվի գիտական հիմնարկ հասկացությունը: Նախատեսվում է սահմանել համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա գիտական հիմնարկներ կստանան միավորներ և կդասակարգվեն:

Մասնավորապես, հաշվի է առնվելու հիմնարկների նախկինում կատարած գիտական հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի հզորությունը, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը, միջազգային գիտակրթական տարածքում ինտեգրման աստիճանը, գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը, գիտական հրապարակումների քանակը, ցիտումների թիվը և այլն:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Անդրադառնալով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հանրային հնչողություն ստացած հարցին` Սամվել Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շատ արագ արձագանքել է և հարցը կառավարության երեկվա նիստում կայացված որոշմամբ արդեն կարգավորվել է:

Գրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ֆեյսբուքյան էջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ