fbpx
Հասարակություն

Հայաստանում եղանակը կրկին տաքանում է

Հայաստանի Հանրապետությունում եղանակը կրկին կտաքանա, քանի որ ՀՀ են ներթափանցում արևադարձային տաք օդային հոսանքները։

Այս մասին հայտնում է ՇՄ նախարարության Հիդոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նշվում է, որ հոկտեմբերի 8-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հովտային գոտիներում, որոնց թվում նաև Արարատյան դաշտում ու Երևանում կլինի +25 – +26 աստիճան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ