«Ստվերային շրջանառությունը, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տարեկան 500 հազարից խմ-ից մինչև 1 մլն խմ է», – այսօր, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով ապօրինի ծառահատումների թեմային:
Ինչ վերաբերում է շուկայական արժեքին, ապա, ըստ նախարարի, խոսքը 40 մլն դոլարի մասին է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1 խմ-ն վաճառվում է 40 դոլարով:
«2019 թվականի համար օրինական սանիտարական հատումների ծավալը 17 հազար խմ է», – ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ վաճառվող փայտանյութի հիմնական մասը ձևավորվում է ապօրինի հատումներից: