fbpx
Խորհրդարան

Հայաստանում ուժային կառույցները նախարարություններ դարձնելը կնշանակի հետընթաց. Գայանե Աբրահամյան

«Շատ լավ հիշում ենք, թե ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ սկզբում լինելով Ազգային անվտանգության նախարար, 96-ին՝ Ներքին գործերի նախարար՝ իր լիազորության տակ միավորելով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, իսկ հետո՝ պաշտպանության նախարար, հետո՝ նաև վարչապետ ու նախագահ։ Սա է եղել հիմնական տրամպլինը նաև հետխորհրդային այլ երկրների համար և սա օրինաչափ է, քանի որ ժողովրդավարական ինստիտուտների չկայացած համակարգերում քաղաքական, կուսակցական միջավայրի բացակայության պարագայում ուժային կառույցները դառնում են ամենահիմնական գործիքը՝ մանիպուլացնելու ամբողջ քաղաքական դաշտը», – մայիսի 7-ին խորհրդարանում Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի նախագծում փոփոխություներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Պատգամավորը սխալ է համարում Հայաստանում ուժային կառույցները նախարարություններ դարձնելը, նա կարծում է, որ դա կնշանակի հետընթաց:

«Ուժային կառույցները քաղաքական մարմիններ՝ նախարարություններ դարձնելով՝ մենք նորից մտնելու ենք խեղաթյուրված քաղաքական միջավայրի վերաձևման ու երկրի ղեկը վերցնելու համար որպես տրամպլին օգտագործելու հարմար հարթակ։ Եթե սա է մեր ուզածը, քննարկենք։ Բայց վստահ եմ, որ որևէ մեկը, այդ թվում՝ ընդդիմության մեր գործընկերները սա չեն ուզում, – հավելեց Աբրահամյանը։

Պատգամավորը եզրակացրել է, որ ինքնանպատակ են ուժային մարմինները քաղաքական կառույցներ դարձնելու մասին քննարկումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ