Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի` Հայաստանի և Հունաստանի հետ անցկացնելիք առաջիկա խաղերի մասին: Բոսնիա և Հերցեգովինայի հետ մեր ընտրանին կմրցի մարտի 23-ին` Սարաևոյում։
«Յուրաքանչյուր խաղ կարևոր է, բայց շատ ավելի հեշտ կլինի եթե մենք լավ մեկնարկ ունենանք:Այդ իսկ պատճառով, առաջին երկու խաղերը շատ կարևոր էն, հատկապես, որ խաղում ենք տանը: Հայաստանն այն թիմը չէ, որը կարող է պայքարել խմբում առաջին-երկրորդ տեղերը զբաղեցնելու համար, բայց սա այն թիմն է, որն ապացուցելու շատ բան ունի ու նրանց հետ հեշտ չի լինի: Հունաստանի հավաքականն անհարմար թիմ է, որը վերջին տարիներին շատ խնդիրներ է ստեղծել, ինչպես` Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը: Նրանք ունեն որակներ, ֆուտբոլիստները խաղում են շատ լավ թիմերում: Ազգերի լիգայում մենք լավ արդյունք գրանցեցինք ու ես հույս ունեմ, որ Եվրո-2020-ի որակավորման փուլում էլ կշարունակենք նույն կերպ խաղալ»,- Պրոսինեչկու խոսքերն է փոխանցում Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հաղորդում է armsport.am-ը։