Կառավարությունը որոշեց հավանություն տալ ««Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։
Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն:
Նախագծով նախատեսվում է նաև տիզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում, որը հնարավորություն կնձեռնի հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումը և վերահսկողությունը, ինչպես նաև կապահովի համապատասխան մուտքեր ՀՀ պետական բյուջե:
Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ գործունեություն ծավալել։
Միաժամանակ, քանի որ նախագծով սահմանվում են պարտադիր վարքագծի կանոններ և նախատեսվում են որոշակի պարտավորություններ լրացումներ է կատարվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն օրենքով նախատեսված պարտավորությունների չկատարման համար:
Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի տիեզերքի խաղաղ օգտագործման հինգ հիմնական համաձայնագրերին.
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական կայքից։