ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով ապահովելու է Հայաստանի պետական տաղավարով մասնակցությունը ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին, որը հանդիսանում է ներգնա և արտագնա զբոսաշրջության առաջատարը միջին արևելքում։ 27 տարիների ընթացքում ամենամյա ցուցահանդեսի՝ Դուբայի Աշխարհի առևտրային կենտրոնի (World Trade Center) մեկ հարկի տակ բազմաթիվ այցելուներին և գործընկերներին են ներկայացվել աշխարհի զբոսաշրջային արդյունքներն ու ուղղությունները։
Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջից։
Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա 2021թ․ մայիսի 16-19-ը Դուբայում, իսկ մայիսի 24 –26-ը՝ վիրտուալ հարթակում։
Եթե հետաքրքրված եք մասնակցելու ATM Dubai 2021 ցուցահանդեսին, կարող եք լրացնել նախնական գրանցման հայտը։
Զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ՝ մասնակցության վերաբերյալ հետագա մանրամասները հաղորդելու համար։
Ցուցահանդեսին հայկական պաշտոնական տաղավարով մասնակցությունը իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից և սուբսիդավորվում Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում