Հայաստանը Կոնգոյի հետ քննարկում է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Ամենադիտվածներ

hh kongo

Բրազիլի Բելեմ քաղաքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Նոելլա Այեգանագատո Նակուիպոնեի հետ։ Կողմերը քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ 2026 թ. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է կենսաբազմազանության մարտահրավերների հասցեագրման և ոլորտային փոխգործակցության խթանման կարևորությունը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ