fbpx
Տնտեսություն

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Skyscanner-ը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ կարելի է հանգստանալ մատչելի գներով: Ցանկի առաջին հնգյակում է ներառվել նաև Հայաստանը:

Փորձագետները ուսումնասիրել են 30 երկրներ, հաշվել են ուղևորություն 2 չափահաս անձի համար՝ միջինացված տոմսի արժեքով դեպի երկիր և հետադարձ չվերթներով: Ինչպես նաև հաշվարկվել են հյուրանոցային կամ վարձու բնակարանի կեցության ծախսերը, սրճարանում ու ռեստորաններում սնվելու արժեքը, տրանսպորտի ու զվարճանքների համար սահմանված գները:

Մատչելի հանգստի երկրների լիդերներ են դարձել Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան, Հայաստանն ու Վրաստանը:

Նաև ցանկում ներառվել են միանգամից 9 էկզոտիկ ուղղություններ. դրանցից ամենաէժանը, ինչպես պարզվել է, Հնդկաստանն է: Այնտեղ ուղևորությունն ու հանգիստն ընդամենը 32 դոլարով ավելի թանկ կնստի, քան, օրինակ, Վրաստանը:

Էկզոտիկ երկրներից մատչելի հանգստի ցանկում են ներառվել նաև Նեպալը, Մարոկկոն, Ինդոնեզիան, Տանզանիան:

Փոխանցում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ